Գագիկ Մելիքյան. Ալիևը պետք է գիտակցի, որ պատմության ցանկացած խեղաթյուրում բումերանգի ազդեցություն ունի

Գագիկ Մելիքյան. Ալիևը պետք է գիտակցի, որ պատմության ցանկացած խեղաթյուրում բումերանգի ազդեցություն ունի

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը Հարավային Կովկաս մեծ նշանակություն ուներ տարածաշրջանի համար: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսւոմ հայտարարել է Հայաստանի խորհրդարանի ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը: Ընդ որում, նա նշել է, որ Քլինթոնի այցը դուր չեկավ Ադրբեջանին, քանի որ նրա հայտարարությունները չէին համապատասխանում Բաքվի շահերին: «Հավանաբար Ադրբեջանին դուր չեն եկել ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունները տարածաշրջան կատարած այցի ժամանակ, քանի որ դրանք առավել մոտ էին իրականությանը և չէին բխում Բաքվի շահերից: Ի պատասխան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի կենտրոնակայանի» բացման արարողության ժամանակ հերթական անգամ շարունակեց խեղաթյուրել պատմությունը: Հավանաբար, նա չի հասկանում, որ պատմության ցանկացած խեղաթյուրում բումերանգի ազդեցություն է ունենում»,-ասել է Մելիքյանը` հավելելով, որ, հավանաբար, արդեն սեփական իսկ ժողովուրդը չի հավատում Ալիևին:

Մելիքյանը նաև կարևորեց այն, որ Հիլարի Քլինթոնը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Ըստ նրա, դա կարող է արագացնել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը ԱՄՆ-ի կողմից, ինչին Ամերիկայի թուրքական ու ադրբեջանական լոբբիին արդեն դժվար կլինի խանգարել:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---