Սպառողների միություն. Հայաստանում փողոցային առևտուրը պետք է արմատախիլ անել 7 հուլիսի 2010 - 16:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում փողոցային առևտուրը պետք է արմատախիլ անել, գտնում է սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը: «Մենք պետք է պահանջենք, որ այդ հարցը վերջնական լուծում ստանա: Ներկայում չկա այնպիսի մեկը, որին կարելի է տուգանել կամ որի հանդեպ այլ պատժամիջոցներ կիրառվի այդպիսի գործունեության համար: Փողոցային առևտրի հարցով պետք է զբաղվեն համապատասխան մարմինները», - գտնում է նա: Միության ղեկավարը հաղորդում է, որ Երևանի 7 շուկայում անցկացրած ստուգումները ցույց են տվել, որ կշեռքների 50 տոկոսն անսարք է, այսինքն` կամ հին են, կամ ապրանքի կշիռը սխալ են ցույց տալիս, միաժամանակ նա նշել է, որ էլեկտրոնային կշեռքները հազվադեպ են սխալվում: Բացի այդ, նրա խոսքերի համաձայն, ամռան սկզբին բանջարեղենի և մրգերի բարձր գները կարող են պայմանավորված լինել Հայաստան ներմուծված մթերքի մեծ քանակով և քիչ արտահանմամբ: Բացի այդ, փորձագետը ձվի գնի նվազումը կապում է սեզոնային պայմանների և այն բանի հետ, որ ամռանը ձուն երկար հնարավոր չէ պահել: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |