«ՊրոԿրեդիտ» Բանկ. Ավանդների երաշխավորման համակարգի ստեղծումն ու հետագա ամրապնդումը բխում է պետության շահերից![]() 7 հուլիսի 2010 - 17:24 AMT PanARMENIAN.Net - Ավանդների երաշխավորման համակարգի ստեղծումն ու հետագա ամրապնդումը բխում է պետության շահերից, գտնում է «ՊրոԿրեդիտ» Բանկի գլխավոր հաշվապահ Լուսինե Ներսիսյանը: Նրա խոսքերի համաձայն, անցած 20 տարիների ընթացքում բանկերին ավանդներ վստահող ներդնողները, մեկ անգամ չէ, որ կորցրել են իրենց միջոցները, օրինակ` ինչպես այդ տեղի ունեցավ 1992-1994 թթ.: «Նախ` ֆիզիկական անձանց ավանդների երաշխավորման համակարգը բանկային համակարգի կայունության տարրերից մեկն է: Երկրորդ` ավանդատուներին տրված երաշխիքները բանկերի հանդեպ վստահության անհրաժեշտ տարրերն են», - նշել է նա: Սակայն մասնագետի կարծիքով, քաղաքացիների որոշումների համար պետությունը չպետք է ամբողջ պատասխանատվությունը կրի: Պետությունը չպետք է բոլոր հնարավոր ռիսկերի երաշխավորը լինի, սակայն պետք է ամրապնդի Հայաստանի բանկային համակարգի հանդեպ վստահությունը: Լուսինե Ներսիսյանը բացատրել է, որ առաջարկված բարձրացումը տեղի է ունենում միջին աշխատավարձի բարձրացման չափով, և բանկերում ներդրումների կառուցվածքային փոփոխությունների չափով ու միանգամայն հիմնավոր: Բանկի ներկայացուցիչը միևնույն ժամանակ ավելացրել է, որ եվրոպական չափանիշների համաձայն, Հայաստանի բանկերում պահվող գումարը քիչ է և ակնհայտորեն բավարար չէ, որպեսզի բոլոր քաղաքացիներն առանց երկյուղի իրենց փողերը բանկ տանեն, սակայն ոչ մի երկրում ներդրումների 100 տոկոսանոց փոխհատուցում գոյություն չունի, ինչը ստիպում է յուրաքանչյուր ներդնողի իր որոշման, այս պարագայում` բանկերում միջոցներ ներդնելու համար պատասխանատվություն կրել: Հայաստանի խորհրդարանը հունիսի 24-ին վերջնական ընթերցմամբ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների երաշխավորման մասին» օրենքում փոփոխություններ մտցրեց: Փոփոխությունների համաձայն, այսուհետև դրամով բանկային ավանդների չափը կազմելու է 4 մլն դրամ (նախկին 2 մլն դրամի փոխարեն), արտասահմանյան տարադրամով այն կազմելու է 2 մլն դրամի չափով (նախկին 1 մլն դրամի փոխարեն): Ավանդների երաշխավորման հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, որի կազմում են` կառավարության, խորհրդարանի, գերմանական KfW բանկի, Հայաստանի բանկերի ներկայացուցիչները, հինգ տարին մեկ անգամ պետք է վերանայի ավանդների երաշխավորման չափերը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |