ԱՄՆ Կոնգրեսում կկայանա Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի ցուցադրությունը

ԱՄՆ Կոնգրեսում կկայանա Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի ցուցադրությունը

PanARMENIAN.Net - Կոնգրեսական Ադամ Շիֆի նախաձեռնությամբ, Կապիտոլիումի բլրում հուլիսի 21-ին կկայանա գերմանացի ռեժիսոր Էրիկ Ֆրիդլերի «Աղետ. Ցեղասպանություն» փաստագրական ֆիլմի ցուցադրությունը: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

90 րոպեանոց փաստագրական ֆիլմը պատմում է 1915-1923թթ. մեկուկես միլիոն հայերի կոտորածի մասին և ուշադրություն է հրավիրում Թուրքիայի կառավարության ներկա քաղաքականության վրա:

«Ինձ համար մեծ պատիվ է կազմակերպել այդ ֆիլմի ցուցադրությունը և ծանոթացնել իմ գործընկերներին 20-րդ դարի առաջին Ցեղասպանության հետ: Արդարության համար պայքարում մեր զենքը ճշմարտությունն է և ես համոզված եմ, որ վերջ ի վերջո, մենք կհաղթենք»,- ասել է Շիֆը: Ֆիլմի ցուցադրությանը ներկա կլինեն ֆիլմի հեղինակ Էրիկ Ֆրիդլերը, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը, Screamers ֆիլմի ռեժիսոր Կառլա Կարապետյանը:

«Աղետ» ֆիլմի ցուցադրությունը և նրա շուրջ բանավեճերը հնարավորություն կտան հասկանալ Հայոց ցեղասպանության ժխտման հետևանքները թուրքական կառավարության կողմից և դրանում ԱՄՆ մասնակցությունը»,- ասել է ANCA գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---