2011 թվականին Երևանում տեղի կունենա բասկետբոլի Եվրոպայի C դիվիզիոնի պատանեկան առաջնությունը

2011 թվականին Երևանում տեղի կունենա բասկետբոլի Եվրոպայի C դիվիզիոնի պատանեկան առաջնությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Վահագն Հարությունյանը, կանանց հավաքականի գլխավոր մարզչի օգնական Վարդան Խաչատրյանը և հավաքականի 2 բասկետբոլիստուհիներ հանդիպեցին լրագրողների հետ: Հանդիպմանը նրանք քննարկեցին հունիսի 28-ից հուլիսի 3-ը Երևանում կայացած Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը:

Վահագն Հարությունյանը նշեց, որ հավաքականի նպատակն էր նվաճել Եվրոպայի B դիվիզիոնի առաջնության ուղեգիր և դա հաջողվեց` չնայած եզրափակչում կրած պարտությանը: «Մալթայի հավաքականն ավելի ուժեղ էր, զգացվեց մեր բասկետբոլիստուհիների լարվածությունն ու փորձի պակասը»,-ասել է Հարությունյանը:

Հավաքականի ավագ Լիանա Բաղդասարյանը գտնում է, որ նրանք հավաքված խաղացին, չնայած նրան, որ միասին են խաղում ընդամենը մի քանի ամիս: «Մալթայի հավաքականը մեր հավաքականից շատ ավելի փորձառու է, 2006-ին նրանք ևս դարձել են Եվրոպայի C դիվիզիոնի չեմպիոններ, և այս անգամ էլ վստահ էին գործում»,-ասել է բասկետբոլիստուհին:

Կարճատև հանգստից հետո Հայաստանի հավաքականը կմարզվի և մի քանի ընկերական հանդիպում կունենա: Հավաքականը կշարունակի գլխավորել Գիա Ղազանչյանը:

Եվրոպայի առաջնության հաջող կազմակերպումը հաշվի առնելով` արդեն 2011 թվականին Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան կանցկացնի Եվրոպայի C դիվիզիոնի պատանեկան առաջնությունը, որին կմասնակցի 17 հավաքական:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---