11 հուլիսի 2010 - 17:18 AMT
Լիբանանի հայկական համայնքը պատրաստ է հետագայում ևս հետևելու Լիբանանի պետականության սկզբունքներին և արժեքներին

Հուլիսի 11-ին Մեծի տան Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Առաջինը հանդիպել է Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանովի հետ: Հանդիպման ընթացքում Լիբանանի նախագահն իր ցավակցությունն է հայտնել Կաթողիկոս Արամ Առաջինին` հոր մահվան կապակցությամբ:

Հանդիպման ժամանակ Արամ Առաջինը մեկ անգամ ևս նշել է Լիբանանի հայկական համայնքի պատրաստակամությունը` հետևելու Լիբանանի պետականության սկզբունքներին և արժեքներին: Կողմերը քննարկել են նաև պետական ու տարածաշրջանային մի շարք հարցեր: