ՎՐԱՍՏԱՆԸ ՀԱՇՎԵՏՈՒ ԿԼԻՆԻ ԱՄՆ-Ի ԱՌՋԵՎ ՌՈՒՍԱԿԱՆ «ԳԱԶՊՐՈՄ»-Ի ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահի էներգետիկայի հարցերով անձնական խորհրդատու Սթիվեն Մանը այսօր ժամանում է Թբիլիսի պարզելու համար Վրաստանի շարժառիթները ռուսական «Գազպրոմ»-ի հետ էներգետիկ դաշինքի մեջ մտնելու հարցում: Ինչպես հաղորդել են «Ռոսբալտ» գործակալությանը Վրաստանի պետական գրասենյակում, սպասվում է, որ Մանի զրույցը Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի հետ կառուցված կլինի ԱՄՆ վարչակազմի այն սկզբունքի վրա, որի համաձայն Վրաստանը չպետք է որեւէ քայլ ձեռնարկի, որը կխանգարի Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի եւ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի գործունեությանը: Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Թբիլիսիյում կայացած «Գազպրոմի» վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի եւ Էդուրադ Շեւարդնաձեի հանդիպման ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել հունիսի վերջում երկարաժամկետ համաձայնագիր ստորագրելու վերաբերյալ` «ԳռուզՌոսԳազպրոմ» համատեղ ձեռնարկության ստեղծման եւ երկրի տարածքով ռուսական գազի Հայաստան տարանցման մասին: Վրաստանի նախագծերով իր դժգոհության մասին արդեն հայտարարել է Թբիլիսիյում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մայլզը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---