Ռադոսլավ Սիկորսկի. Արևելյան գործընկերությունն իրագործվելու շանսեր ունի![]() ![]() PanARMENIAN.Net - Եթե Արևելյան գործընկերության իրագործման համար իրական շանսեր չլինեին, ապա նման ծրագիր նախաձեռնելու գաղափարն իմաստ չէր ունենա: Այդ մասին, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, հայտարարել է Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին: Ըստ նրա, ծրագրի իրագործման շանսեր, անշուշտ, կան: «Սակայն, հարկ է նշել, որ Արևելյան գործընկերության, և ավելի լայն իմաստով Եվրամիությանն ինտեգրման գործընթացում ներգրավված երկրների, Եվրոպայի հետ նրանց մերձեցման հաջողությունը ավելի քիչ կախված է ԵՄ-ից և նրա առանձին անդամներից և առավելապես` Գործընկերության անդամ երկրներից, նրանց նվիրվածությունից եվրոպական ինետգրմանը, ծրագրի իրագործման համար նախատեսված միջոցների օգտագործման արդյունավետությունից, նպատակին հասնելու համառությունից: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նրա շահագրգռվածությունն ու նվիրվածությունը հսկայական են, այնպես որ դրական արդյունքի հասնելու բոլոր շանսերը կան»,-ասել է Լեհաստանի ԱԳ նախարարը: Միևնույն ժամանակ, Ռադոսլավ Սիկորսկին նշել է, որ Լեհաստանը մտադիր է Հայաստանի հետ համատեղ նախագծեր իրագործել, որոնք կապված են ազատ ԶԼՄ-ների զարգացման համար առավել բարենպաստ պայմանների ստեղծման, հանրության համար տեղեկատվության հասանելիության, լրագրողների մասնագիտական որակավորման բարձրացման հետ: «Կարող եմ սեղմ պատասխանել` այո, նման նախագծեր նախատեսվում են»,-ասել է նա: ![]() ![]() «Արևելյան գործընկերություն» «Արևելյան գործընկերություն» ծրագիրը ներկայացվել է Լեհաստանի ԱԳՆ-ի կողմից Շվեդիայի մասնակցությամբ 2008 թ-ի մայիսի 26-ին Արտաքին հարաբերությունների խորհրդին: 2009 թ-ի մայիսի 7-ին Պրահայում (այն ժամանակ Պրահան նախագահում էր ԵՄ-ում) «Արևելյան համագործակցություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հիմնադիր հանդիպում: Այդ նախագծի գլխավոր նպատակը ԵՄ-ի մերձեցումն է նախկին ԽՍՀՄ երկրների` Հայաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Վրաստանի հետ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |