ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՄԻ ՇԱՐՔ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՐՑԵՐ

PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳՆ-ն որոշ մանրամասներ է հաղորդել հունիսի 3-ին Մադրիդում կայացած Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Աբդուլա Գյուլի հանդիպման վերաբերյալ: Նախարարության մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, դա նախարարների առաջին հանդիպումն էր Թուրքիայում նոր կառավարության ձեւավորումից հետո եւ, հիմնականում, ծանոթացման նպատակ էր կրում: Զրույցի ընթացքում նախարարները քննարկել են մի շարք տարածաշրջանային խնդիրներ, այդ թվում եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքը: Կողմերը կարեւորել են նաեւ հարաբերությունների բարելավումը երկու երկրների միջեւ, ինչը դրականորեն կանդրադառնա տարածաշրջանում կայունության ու անվտանգության հաստատման վրա: Նշենք, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հունիսի 3-5 գտնվում էր Մադրիդում Եվրաատլանտյան համագործակցության խորհրդի երկրների արտգործնախարարների հերթական հանդիպմանը մասնակցելու նպատակով:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---