ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԱՄԱՏԵՂ ՌԱԶՄԱԿԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ ԵՆ ՍՏԵՂԾՈՒՄ15 սեպտեմբերի 2001 - 20:40 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը Երեւանում կայացած մամլո-ասուլիսում հայտնեց, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրվել են համապատասխան արձանագրություններ համատեղ ռազմական ստորաբաժանումների ստեղծման մասին: Նրա խոսքերով, երկու երկրների պաշտպանական գերատեսչություններն արդեն ձեռնամուխ են եղել դրանց կազմակերպմանը եւ համատեղ պլանավորմանը: «Մենք գտնում ենք, որ նման մոտեցումը մեր ազգային անվտանգության հիմնական բաղկացուցիչներից մեկն է»,- ասել է Սարգսյանը: Միեւնույն ժամանակ որոշ ռուսաստանյան զանգվածային լրագրատվական միջոցներ կասկածի տակ են դնում համատեղ ռազմական ստորաբաժանումերի կազմակերպման վերաբերյալ վերջնական պայմանավորվածության մասին տեղեկության իրավասությունը: «Ռոսբիզնեսկոնսալտինգ» տեղեկատվական գործակալությունը, մասնավորապես, նշում է, որ համատեղ զինվորական խմբավորումների կազմակերպման հնարավորության մասին հայտնել էին դեռեւս այս գարնանը, սակայն Հայաստանի դեպքում այն չհաստատվեց: Ըստ այդմ, գործակալությունն իր ենթադրությունն է արտահայտում, որ կամ Սերժ Սարգսյանը ցանկալին ընդունել է որպես իրականություն, կամ ռուսաստանյան ղեկավարությունը գերադասում է առայժմ չhայտարարել համաձայնագրի մասին: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |