ԱՆԿԱՐԱՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՐԵՎԱՆԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Մենք ցանկանում ենք վերականգնել մեր հարաբերությունները Հայաստանի հետ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Աբդուլա Գյուլը` մեկնաբանելով հունիսի 3-ին Մադրիդում կայացած իր հանդիպումը Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանի հետ: Ընդ որում, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, Ա. Գյուլը նշել է, որ հարաբերությունների բարելավումը որոշակի քայլեր է պահանջում երկու կողմերից, եւ Հայաստանի ու Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտադիր են «նոր էներգիայով» մոտենալ այս հարցին: Թուրք նախարարը իր հայ գործընկերոջն է հայտնել նաեւ, որ Անկարան պատրաստ է ջանքեր գործադրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա խնդիրները լուծելու համար: Նրա խոսքերով, այսուհետեւ Թուրքիան մտադիր է ավելի մեծ ուշադրություն հատկացնել ղարաբաղյան կարգավորման խնդրին: Նա հաղորդել է նաեւ նախորդ շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ կայացած իր հանդիպման մասին:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---