Սամվել Նիկոյան. Պատերազմի դեպքում ադրբեջանցիները պայքարելու են հանուն առասպելի

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան կարգավորման միակ ընդունելի սկզբունքները մադրիդյան սկզբունքներն են, իսկ բոլոր մնացածները միայն առաջարկներ են: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Սամվել Նիկոյանը:

Նիկոյանի խոսքով, ներկա պահին գոյություն ունեն Մադրիդյան սկզբունքներն ու Սանկտ-Պետերբուրգյան առաջարկները: «Այսինքն, այդ առաջարկներն ուղղված են Մադրիդյան սկզբունքների արդյունավետ իրագործմանը»,- ասել է Նիկոյանը: Այսպես կոչված նորացված մադրիդյան սկզբունքների վերաբերյալ Նիկոյանը նկատել է, որ դրանք պարզապես գոյություն չունեն, և ադրբեջանական կողմից բացի ոչ ոք դրանց մասին լրջորեն չի խոսում:

Պատասխանելով լրագրողների հարցին այն մասին, թե որքանով է հավանական ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսումը, Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը նշել է, որ պատերազմի հավանականությունը միշտ պահպանվում է, և եթե հայկական կողմը խաղաղություն է ցանկանում, ապա պետք է միշտ պատրաստ լինի պատերազմի: «Ի պատասխան Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարություններին, պետք է նրան հարց տալ. արդյո՞ք նա պատկերացնում է, թե ինչ բան է պատերազմը, արդյոք որտե՞ղ է նա եղել ղարաբաղյան պատերազմի ժամանակ: Իսկ հայկական կողմից բոլորը` սկսած նախագահից և վերջացրած պաշտպանության նախարարով, անցել են ղարաբաղյան պատերազմի միջով»,- նկատել է Սամվել Նիկոյանը: Նա ավելացրել է նաև, որ պատերազմի դեպքում ԼՂՀ Պաշտպանության բանակի զինվորները պայքարելու են հանուն իրենց տան, իսկ ադրբեջանցիները` հանուն իրենց հիստերիաներից հյուսած առասպելի:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---