Սամվել Նիկոյան. Լևոն Տեր-Պետրոսյանն իր համախոհներին հասկացրեց, որ ինքը ցանկանում է թոշակի անցնել

Սամվել Նիկոյան. Լևոն Տեր-Պետրոսյանն իր համախոհներին հասկացրեց, որ ինքը ցանկանում է թոշակի անցնել

PanARMENIAN.Net - «Ես շատ բացասաբար եմ վերաբերվում Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) 16-րդ համագումարում Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կատարած հայտարարությանն այն մասին, որ առանց հայ-թուրքական հարաբերությունների ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման Հայաստանն ապագա չունի»,- այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Սամվել Նիկոյանը:

Նիկոյանի խոսքով, այդ հայտարարությունը բոլոր իմաստներով թուլացնում է հայոց պետության հիմքերը: «Թուրքական կողմը հայ-թուրքական սահմանի բացումը պայմանավորում է ԼՂՀ-ն Ադրբեջանին հանձնելով: Այսինքն, ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ՀՀ առաջին նախագահի ներկայիս դիրքորոշումը չի տարբերվում այն դիրքորոշումից, որը շարադրվել էր նրա «Պատերազմ կամ խաղաղություն» հայտնի հոդվածում»,- ասել է Նիկոյանը:

Նիկոյանը, այդուհանդերձ, հույս ունի, որ Լևոն Տեր-Պետրոսյանն իրականում այդպես չի կարծում: «Այդ հայտարարությունն ուղերձ էր առաջին նախագահի շրջապատին, որ ղարաբաղյան հիմնահարցի շուրջ իր մոտեցումները չեն փոխվել, և որ իրենից չարժե ակտիվ գործողություններ ակնկալել: Այսինքն, Լևոն Տեր-Պետրոսյանն իր համախոհներին հասկացրեց, որ ինքը ցանկանում է թոշակի անցնել»,- ասել է Սամվել Նիկոյանը:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---