GTZ փորձագետները կօգնեն գլուխ հանել Հայաստանում հավի ձվի գների նվազման հետ կապված իրավիճակից![]() 27 հուլիսի 2010 - 18:46 AMT PanARMENIAN.Net - «Հավի ձու կճեպով» ապրանքային շուկայում իրականացվող վարույթը քննարկելու նպատակով Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) հրավիրել է միջազգային փորձագետների, հաղորդում է Հանձնաժողովի մամլո ծառայությունը: Գերմանիայի տեխնիկական համագործակցության ընկերության (GTZ) Մրցակցության քաղաքականության կիրարկման բարելավմանն ուղղված համատեղ գործողությունների` «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի փորձագետներ Մարտին Միտիմայերը և Էրբերհարդ Ֆեսը ՏՄՊՊՀ մասնագետներին փորձագիտական խորհրդատվություն կտրամադրեն «Հավի ձու կճեպով» ապրանքային շուկայում իրականացվող վարույթի վերաբերյալ: Հուլիսի 27-30-ը արտասահմանցի փորձագետները նաև ՏՄՊՊՀ աշխատակիցների համար դասընթաց-քննարկում կանցկացնեն, որի ընթացքում կքննարկվեն Հանձնաժողովի աշխատանքում ծագած օրենսդրական խնդիրները: ![]() ![]() Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |