Հնդկաստանի արդյունաբերողների կոնֆեդերացիայի ներկայացուցիչները Հայաստան կայցելեն հոկտեմբերին27 հուլիսի 2010 - 19:06 AMT PanARMENIAN.Net - ՀՀտրանսպորտի և կապի նախարարՄանուկ Վարդանյանը հուլիսի 27-ին ընդունել էՀայաստանումՀնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աչալ Կումար Մալհոթրային: Ինչպես հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը, դեսպան Աչալ Կումար Մալհոթրան նշել է, որ թեև երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են, սակայն դրանք չեն անդրադառնում առևտրի և ներդրումների վրա: Ըստ Աչալ Կումար Մալհոթրայի, Հնդկաստանը Հայաստանում որևէ ներդրումային ծրագրի իրականացմանը չի մասնակցում: Դեսպանի խնդրանքով նախարար Մանուկ Վարդանյանը ներկայացրել է գերատեսչության ենթակայության տակ գտնվող այն ոլորտները, մասնավորապես` հեռահաղորդակցության, կապի և փոստի, որտեղ հնարավոր է ներդրումներ կատարել: Նախարարըդեսպանի խնդրանքովներկայացրելէ նաև «Հյուսիս-հարավ» երկաթուղու կառուցման ծրագրի ընթացքը: Դեսպան Աչալ Կումար Մալհոթրան ընդգծել է, որ իրենց հիմնական նպատակն է ընդլայնել երկուստեք տնտեսական կապերը և խթանել ներդրումային ծրագրերը: Դեսպանը տեղեկացրել է նաև, որ հոկտեմբերին նախատեսվում է Հնդկաստանի արդյունաբերողների կոնֆեդերացիայի ներկայացուցիչների այցը Հայաստան, որի ընթացքում տարբեր ոլորտներ ներկայացնող գործարարներ կփորձեն համագործակցության եզրեր գտնել: Նախարար Մանուկ Վարդանյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին` Հնդկաստանիտեխնիկական և տնտեսականհամագործակցության շրջանակներումկազմակերպվող դասընթացներին տրանսպորտի և կապի նախարարության աշխատակիցներին ընդգրկելու համար: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Արման Սահակյանը վերականգնել է պետությանը պատճառած 178 մլն դրամի վնասը Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Սիմոնյանը՝ ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարին․ Կարևորում ենք տարածաշրջանային գործակցությունը ԱԺ նախագահը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Բաքուն Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողով կանցկացնի․ Էրդողանն էլ է մասնակցելու Հրապարակվել է գագաթնաժողովի ծրագիրը ՌԴ–ում ՀՀ դեսպանը Բելգորոդ է այցելել «Ցանկություն է առաջանում, որ այս ամենն ավարտվի որքան հնարավոր է շուտ»,–ասել է նա |