Էմին Երիցյան. Տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման առումով Հայաստանն առաջ է անցել ԽՍՀՄ նախկին երկրներից 3 օգոստոսի 2010 - 15:36 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի տեղական ինքնակառավարման համակարգը բավական երիտասարդ է և 2002 թվականից ի վեր այդ համակարգում համակարգային բարեփոխումներ են իրականացվում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Համայնքների ասոցիացիայի ղեկավար, Եվրոպայի Խորհրդի կոնգրեսի փոխնախագահ Էմին Երիցյանը: Ըստ Երիցյանի, 2004-ին ընդունվեց տեղական ինքնակառավարման գործողությունների ծրագիր, որտեղ հստակ նախանշված էին ՏԻՄ զարգացման հիմնական ուղղությունները: Ինչպես նշել է Երիցյանը, այդ ծրագիրն ընդունելուց հետո, Հայաստանի կառավարությունը ամեն ամիս, ըստ ժամանակացույցի, հատկացումներ է անում տեղական ինքնակառավարման մարմիններին, իսկ համայնքի նախագահի պաշտպանվածության մակարդակը բավականին աճել է: «Այս պահի դրությամբ, համայնքապետի լիազորությունները կարող են դադարեցվել միայն այն դեպքում, եթե ՀՀ Սահմանադրական դատարանը համապատասխան եզրակացություն տա»,-ասել է Երիցյանը: «2003 թվականից ի վեր ՏԻՄ ներկայացուցիչների, Եվրոպայի Խորհրդի կենտրոնական իշխանությունների և փորձագետներին միջև բանակցությունների արդյունքում հաջողվեց բարձրացնել տեղական ինքնակառավարման մարմինների անկախության մակարդակը»,-ընդգծեց Երիցյանը: Նա հավելեց, նաև, որ Տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման առումով Հայաստանն առաջ է անցել նախկին ԽՍՀՄ երկրներից, նույնիսկ Արևելյան Եվրոպայի որոշ երկրներից; «Մենք ներմուծել ենք ՏԻՄ անդամների և համայնքի ղեկավարի ուղիղ ընտրությունների համակարգ, սակայն մինչ օրս այն արդյունավետ չի աշխատում, քանի որ ՏԻՄ ֆինանսներն ու լիազորությունները բավարար չեն: ՏԻՄ լիազորությունների մեծ մասը կատարում են կամ կենտրոնական իշխանությունները կամ մարզի ղեկավարությունը»,-ասել է Հայաստանի Համայնքների ասոցիացիայի ղեկավարը: Միևնույն ժամանակ Երիցյանն ընդգծել է, որ այժմ օրակարգում են հետևյալ հարցերը` ՏԻՄ լիազորությունների ու ֆինանսների սինխրոնիզացիան, ինքնակառավարման մարմինների աշխատանքի արդյունավետության բարձրացումը, բարեփոխումներն օրենսդրական դաշտում: Նա հայտնեց նաև, որ 2013 թվականին Եվրոպայի Խորհրդի կոնգրեսը կհրապարակի Հայաստանի համայնքներում ժողովրդավարության մակարդակի մասին զեկույցը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |