2010-2013թթ. ԱՄՆ-ն Հայաստանին կհատկացնի 50 մլն դոլար![]() ![]() PanARMENIAN.Net - Oգոստոսի 6-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում կայացած պաշտոնական արարողությանը, Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը, և ԱՄՆ ՄԶԳ Հայաստանյան առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիման կնքեցին եկու Օժանդակության համաձայնագիր, որոնց շրջանակներում ԱՄՆ ՄԶԳ-ն 2010-2013 թվականների ընթացքում Հայաստանի կառավարությանը կտրամադրի մոտավոր արժեքով մինչև 50 միլիոն ԱՄՆ դոլար` ուղված երկրի տնտեսական զարգացմանը, ինչպես նաև առողջապահական և սոցիալական բարեփոխումներին: Ստորագրման արարողությանը ներկա էին նաև Հայաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ և ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչներ: Ինչպես ասվում է ԱՄՆ ՄԶԳ- մամլո հաղորդագրության մեջ, տնտեսական զարգացման օժանդակության համաձայնագրի շրջանակներում ԱՄՆ ՄԶԳ -ի կողմից Հայաստանին տրամադրվող մինչև 30 մլն. դոլարի ֆինանսավորումը կնպաստի ավելի մրցունակ և բազմազանեցված մասնավոր հատվածի զարգացմանը: Ծրագիրը կբարձրացնի փոքր և միջին ձեռնարկությունների մրցունակությունը երկրի զարգացման համար հեռանկարային ոլորտներում: Աջակցության նպատակային ոլորտները կլինեն նորարարական տեխնոլոգիաները, իրավական և կանոնակարգիչ դաշտի, ֆինանսական ռեսուրսների հասանելիության բարելավումը, աշխատանքային շուկայի զարգացումը, ինչպես նաև մասնավոր և հանրային հատվածների համագործակցությունը: Ի լրումն այդ ամենին, կբարելավվեն նաև երկրի կարևորագույն ենթակառուցվածքների` էներգետիկայի, ջրի և հեռահաղորդակցության քաղաքականության և կառավարման գործառույթները: Առողջապահական և սոցիալական բարեփոխումների Օժանդակության համաձայնագրի շրջանակներում ԱՄՆ ՄԶԳ -ի կողմից Հայաստանին տրամադրվող մինչև 20 մլն. դոլարի ֆինանսավորումը կշարունակի օժանդակել ՀՀ Կառավարությանը առողջապահական և սոցիալական ծառայությունների արդյունավետության բարելավման հարցում: Աշխատանքներն ուղղված կլինեն Հայաստանի քաղաքացիների առողջության բարելավմանը, առողջապահության և սոցիալական պաշտպանության ոլորտներում պետական հատկացումների ավելացմանը, ինչպես նաև առողջապահական և սոցիալական ապահովության ծառայությունների որակի բարելավմանը: Ի հավելումն վերը նշվածի, ծրագիրը կխթանի ՀՀ քաղաքացիների մասնակցությունը առողջապահական և սոցիալական ապահովության ծառայությունների բարելավման գործում և կկարգավորի ծառայությունների մատուցման աշխատանքը: «Երկու համաձայնագրերը, որոնք մենք այսօր ստորագրում ենք, ազդարարում են մեր փոխադարձ շահագրգռվածությունն ու պատրաստակամությունը խթանել Հայաստանի տնտեսական զարգացումը և տրամադրել համապատասխան առողջապահական և սոցիալական ծառայություններ երկրի ամբողջ բնակչությանը: Սա հիրավի կարևոր քայլ է ավելի թափանցիկ դարձնելու մեր երկրների կառավարությունների միջև համագործակցությունը, և մեծացնելու կողմերի ներգրավվածությունն ու քաղաքացիների մասնակցությունը»,- նշեց դոկտոր Չիման: ![]() ![]() Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |