«Ստրատեգիա 2020» ծրագրի շրջանակներում կարևորվել է հայ-ռուսական երիտասարդական համագործակցությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի Երիտասարդական կուսակցության հատուկ ներկայացուցիչ, կենտրոնական խորհրդի անդամ Կամո Մկրտչյանը սույն թվականի օգոստոսի 5-ին Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում հանդիպում է ունեցել Սանկտ Պետերբուրգի Երիտասարդական կառավարության կազմկոմիտեի ղեկավարի տեղակալ, Ռուսաստանի երիտասարդական կառավարությունների ասոցիացիայի համանախագահ, «Դվորցովի օկրուգ» վարչական շրջանի ղեկավարի առաջին օգնական Նիկիտա Ալեկսանդրովի հետ:

«Ստրատեգիա 2020» ծրագրի շրջանակներում քննարկվել են հայ-ռուսական երիտասարդական համագործակցության կարևորությունը և Հայաստանում Երիտասարդական կառավարության ձևավորման նախագիծը , որի հետ կապված էլ ձեռք է բերվել պայմանավորվածություն մոտակա օրերին կազմակերպել Ռուսաստանի Դաշնության Երիտասարդական կառավարությունների ասոցիացիայի ղեկավարության հանդիպումը Հայաստանի Երիտասարդական կուսակցության ղեկավարության հետ Երևանում, ասվում է ՀԵԿ լրատվական ծառայության մամլո հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---