2010 թվականի հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում ՀՀ ՖՆ տրամադրել է աուդիտորական ծառայությունների իրականացման 12 արտոնագիր 6 օգոստոսի 2010 - 19:27 AMT PanARMENIAN.Net - 2010 թվականի հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում ՀՀ ֆինանսների նախարարությունը տրամադրել է աուդիտորական ծառայությունների իրականացման 12 արտոնագիր: Նույն ժամանակահատվածում դադարեցվել է աուդիտորական ծառայությունների իրականացման 3 և կասեցվել 2 արտոնագրի գործողություն, ևս 3 արտոնագրի գործողություն հանվել է կասեցումից: Ընթացիկ տարվա յոթ ամիսներին օրենքով սահմանված կարգի համաձայն, այս ոլորտից գանձվել է 6 մլն 472 500 դրամ պետական տուրք, որից 6 մլն 272 500 դրամը` աուդիտորական կազմակերպություններից, իսկ 200 000 դրամը` անհատ աուդիտորներից: Աուդիտ իրականացնող անձանցից գանձվել է նաև տուգանք 1 մլն 610 000 դրամի չափով: Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 1-ի դրությամբ արտոնագրված են 36 աուդիտորական կազմակերպություն և 7 անհատ աուդիտոր: Այս մասին հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |