Խոսրովի արգելոցի մի մասի վերածումն արգելավայրի առաջին քայլն է Խոսրովի անտառը ոչնչացնելու ճանապարհին

Խոսրովի արգելոցի մի մասի վերածումն արգելավայրի առաջին քայլն է Խոսրովի անտառը ոչնչացնելու ճանապարհին

PanARMENIAN.Net - «Դուք շատ լավ գիտեք, թե այժմ Հայաստանում ինչպիսի զավթողական քաղաքականություն է վարվում հողի նկատմամբ: Մենք դա տեսնում ենք Դիլիջանի ու Սևանի օրինակներում, բայց ես չէի կարող անգամ ենթադրել, որ որևէ մեկը կհամարձակվի հավակնել Խոսրովի այդ «սուրբ» հողին: Գիլանի (Խոսրովի արգելոցի մի մասը` 116 հա) վերածումը վերածումն արգելավայրի առաջին քայլն է Խոսրովի անտառը ոչնչացնելու ճանապարհին: Դրանից հետո մյուս շահագրգռված անձինք ևս կսկսեն կտորներ պոկել այդ հողից»,- օգոստոսի 6-ին կայացած մամլո ասուլիսում հայտնել է «Էկոտուրիզմի ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ժաննա Գալյանը, որը նաև «SOS Խոսրով» բնապահպանական հասարակական միության անդամ է: Բնապահպանական կազմակերպության անդամները նշել են, որ երբ Գիլանի արգելոցն արգելավայրի վերածեցին, իրենք առանձնակի նշանակություն չտվեցին դրան: «Բայց այժմ մենք փաստի առաջ ենք կանգնել. այնտեղ ռեստորան է կառուցվում, որը խոչընդոտելու է կենդանիների բազմացմանը, խախտելու է նրանց բնական էկոհամակարգը»,- ընդգծել է էկոլոգ Մարինա Օգանեզովան:

Էկոլոգները նաև ընդգծել են, որ իրենց վրդովել է Հայաստանի Բնապահպանության նախարարության մոտեցումը, որը հայտարարել է, որ Գիլանում Կարմիր գրքում գրանցված կենդանիներ չկան: «Այն բանից հետո, երբ մենք աղմուկ բարձրացրեցինք մամուլում, ռեստորանային համալիրի շինարարությունը սառեցվեց, սակայն մեզ ձեռնտու չէ նման որոշումը, քանի որ հենց մենք մեղմացնենք ճնշումը, շինարարությունը նոր թափով կշարունակվի»,- ընդգծել է «Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը: Այդ կապակցությամբ «SOS Խոսրով» բնապահպանական հասարակական միությունը բաց նամակ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին` Խոսրովի անտառի փրկության գործում իրենց աջակցելու խնդրանքով, քանի որ դա է պահանջում Հայաստանի բնակչության մեծամասնությունը:

«Մենք պետք է վերջապես գտնենք մի լուծում, որը կլինի ոչ թե մեր, այլ բնության, Խոսրովի անտառի օգտին»,- ընդգծել է Ինգա Զարաֆյանը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---