ՎՐԱՍՏԱԸ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՎԻՃԱՐԿՈՒՄ ԵՆ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՐԱԾՔԻ ՀԱՏՎԱԾԸ

PanARMENIAN.Net - Մոտ ժամանակներս Բաքվում կսկսվի պետական սահմանի վիճելի հատվածների սահմանորոշման շուրջ վրաց-ադրբեջանական բանակցությունների հերթական փուլը: Բանակցությունների թեմա կդառնա սահմանի վիճելի հատվածը Էրիսիմեդի գյուղի շրջանում: Ադրբեջանը հավակնում է այն հողերին, որոնք վրացիներն իրենցն են համարում: Այդ տեղամասում սահմանազատման հարցը քննարկվել է նաեւ Վրաստանում Ադրբեջանի դեսպան Հաջան Հաջիեւի եւ հատուկ հանձնարարություններով դեսպան Զազա Կանդելակիի միջեւ վերջերս կայացած հերթական հանդիպման ժամանակ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---