ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆՁՆԱՐԱՐԵԼ Է ԱՐԳԵԼԵԼ ՆԵՐՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑՆԵՐԻ ՐՈՊԵԱՎՃԱՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահը տրանսպորտի եւ կապի նախարարին հանձնարարել է արգելել հեռախոսային րոպեավճարի կիրառումը: «Մենք ունենք այդ լծակները, որոնք թույլ կտան հարցը լուծել իրավական

դաշտում»,- հայտնել է Ռոբերտ Քոչարյանն այսօր Երեւանի լամպերի գործարանում լրագրողների հետ ունեցած զրույցի ժամանակ: «Վստահ եմ, նման կարգի հարցեր պետք է լուծվեն օրենքի սահմաններում, այլ ոչ թե Օպերայի հրապարակում»,- ասել է նա: Պետության ղեկավարը գտնում է, որ որոշակի ուժեր շահագործելով րոպեավճարի վերաբերյալ խնդիրը, քաղաքական կապիտալ հավաքելու անիմաստ փորձեր են անում:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---