Իսրայելյան ընկերությանը հեռացրել են Սամցխե-Ջավախեթիում ճանապարհների վերականգնման աշխատանքներից![]() ![]() PanARMENIAN.Net - Իսրայելյան «Աշտրոմ Ինթերնեյշնլ» ընկերությանը հեռացնելու են Սամցխե-Ջավախեթիում ճանապարհների վերականգնման աշխատանքներից` պարտականությունները չկատարելու պատճառով: Ինչպես հայտնել են նախագծի ղեկավարները, իսրայելյան ընկերությունը չի ավարտում աշխատանքները պայմանավորված ժամկետներում, ուստի վերականգնմամբ կզբաղվի մեկ այլ ընկերություն, որն ավելի արագ կաշխատի, հաղորդում է Georgia times-ը: Սամցխե-Ջավախեթիում նախագիծն իրականացվում է հազարամյակի ծրագրի շրջանակներում: Նախագծի բյուջեն կազմում է 203 միլիոն ԱՄՆ դոլար: Դրա շրջանակներում ծրագրվում է վերականգնել Սամցխե-Ջավախեթիի և Քվեմո Քարթլիի 223 կիլոմետր ճանապարհ: Աշխատանքներին մասնակցում են տենդերը շահած «Աշտրոմ Ինթերնեյշնլ», գերմանա-վրացական «Պապենբուրգ Բլեք-սի գրուպ», ինչպես նաև երկու ադրբեջանական ընկերություններ: Վերականգնումը սկսվել է 2008 թվականի գարնանը և պետք է ավարտվի մինչև այս տարվա վերջը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |