Սերժ Թանկյան. Ես կուզենայի Երևանում անցկացնել System of a Down-ի համերգը

Սերժ Թանկյան. Ես կուզենայի Երևանում անցկացնել System of a Down-ի համերգը

PanARMENIAN.Net - «Ես լավ միտք եմ համարում Երևանում ամբողջական կազմով System of a Down-ի համերգով հանդես գալը»,- օգոստոսի 12-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է խմբի նախկին մենակատար, ամերիկահայ ռոք-երաժիշտ Սերժ Թանկյանը:

Նա նշել է, որ 2006 թվականին խմբի կազմալուծումից հետո իրենց բազմաթիվ առաջարկներ են արել խմբի վերամիավորման վերաբերյալ, սակայն առայժմ երաժիշտները որոշակի ծրագրեր չունեն այդ հաշվով:

«Բայց ամեն ինչ հնարավոր է, քանի որ մենք շատ լավ ընկերներ ենք: Եթե մենք, այնուամենայնիվ, որոշենք վերամիավորվել կամ համերգներով հանդես գալ Հայաստանում, այդ տեղեկատվությունն անպայման կհայտնվի մեր կայքում»,- նշել է Սերժ Թանկյանը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---