ԼՂՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆ ԱՄՓՈՓԵՑ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

PanARMENIAN.Net - ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփեց սեպտեմբերի 5-ին կայացած հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները: Ընտրությունները կայացել են 213 համայնքների բոլոր ընտրական տեղամասերում: 86.525 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 53.537 հոգի, որը կազմում է ամբողջ ընտրողների 61.9%: Ընտրվել են համայնքի 194 ղեկավարներ եւ ավագանիների խորհրդի 1363 անդամներ: ԼՂՀ մի քանի գյուղական համայնքներում կրկին կնշանակվել են ընտրություններ: Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններին մասնակցել են 13.566 քաղաքացիներ: ԼՂՀ մայրաքաղաքի վարչության ղեկավար է ընտրվել Համիկ Ավանեսյանը, որը հավաքել է բոլոր 6 թեկնածուներին տրված ձայների 52.3 տոկոսը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---