Սերժ Թանգյանին դուր է գալիս Հայոց ցեղասպանության ճանաչման ռոկ փառատոն անցկացնելու գաղափարը![]() ![]() PanARMENIAN.Net - «Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված որևէ միջոցառման նախապատրաստվելը լավ գաղափար է, բայց մենք Ցեղասպանության 100-ամյակը հիշատակելու ենք 2015 թ., և ես չգիտեմ, թե ինչ եմ անելու 5 տարի հետո, ինչի մասին եմ գրելու: Սակայն արժի այդ ասին մտածել», - օգոստոսի 12-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է System of a Down խմբի նախկին ղեկավար, ռոկ երաժիշտ Սերժ Թանգյանը: Նա նշել է, որ իրեն շատ է դուր եկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի առաջարկը` Հայոց ցեղասպանության ճանաչման ռոկ փառատոն անցկացնելու մասին, սակայն նա ընդգծել է, որ չգիտի, արդյոք կմասնակցի այդ փառատոնին: Խոսելով Հայոց ցեղասպանության մասին տեղեկատվություն տարածելու ուղղությամբ կազմակերպած նրա ռոկ ակցիաների մասին նշել է, որ մարդկանց արձագանքներից դատելով, դրանք հաջողված են: Ինչ վերաբերում է նրա երգերում Արցախի թեմաների արծարծմանը, երգիչը ընդգծել է, որ կանխավ չգիտի, թե ինչ թեմաների կարող է անդրադառնալ վաղը կամ մյուս օրը: «Ես սիրում եմ գրել համամարդկային թեմաներով: Ենթադրենք` ես Արցախի մասին երգ գրեմ, դա միայն Արցախի և Հայաստանի համար լավ կլինի: Բայց ամենալավ երգն այն է, որ աշխարհի ամեն ծայրում մարդն այն կարող է իր սիրելի երգը համարել: Շատ կարևոր է, որ երգը հոգուց բխի, անկախ այն բանից, թե հեղինակը որ երկրից է», նշել է ռոկ երաժիշտը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |