Սերժ Թանգյանը Գյումրու երաժշտական դպրոցին օգնելու համար չի կարողացել համագործակցել Թոմ Այոմի և Յան Գիլանի հետ

Սերժ Թանգյանը Գյումրու երաժշտական դպրոցին օգնելու համար չի կարողացել համագործակցել Թոմ Այոմի և Յան Գիլանի հետ

PanARMENIAN.Net - «Գյումրու երաժշտական դպրոցին օգնելու ծրագիրը, որն իրականացնոմ են Թոմ Այոմը և Յան Գիլանը, մեծ գործ է: Վերջերս նրանց մենեջերները իմ գրասենյակի հետ կապվեցին և մենք համագործակցության լավագույն ուղիներ սկսեցինք փնտրել: Սակայն այն ժամանակահատվածը, որի ընթացքում նրանք ծրագրել են որևէ միջոցառում անցկացնել, իմ ժամանակացանկին չէր համապատասխանում», - ասել է Սերժ Թանգյանը` օգոստոսի 12-ին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ:

Նա նշել է, որ երաժիշտները փորձել են iTunes կայքէջում տեղադրել Black Sabbath խմբի երգերը Թանգյանի կատարմամբ` դպրոցին ավելի արդյունավետ օգնելու համար, սակայն այդ ծրագիրն առայժմ չի իրականացվի:

Հայկական ռոկ խմբերի հետ համագործակցելու մասին խոսելով, Սերժ Թանգյանն ընդգծել է, որ դրանց հետ ծանոթ չէ:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---