18 օգոստոսի 2010 - 15:39 AMT
Ստեփան Գրիգորյան. Հայաստանի անվտանգության ապահովման հարցում Ռուսաստանն ավելի մեծ ներդրում ունի, քան ՀԱՊԿ

Հայաստանի անվտանգության ապահովման հարցում Ռուսաստանն ավելի մեծ ներդրում ունի, քան ՀԱՊԿ-ն: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Նրա խոսքով, թեև ՀԱՊԿ հետ համագործակցությունն ունի իր դրական տարրերը, Հայաստանի համար իմաստ չունի իր անվտանգության ապագան կապել հենց Կազմակերպության հետ: «Անկասկած, ՆԱՏՕ-ն շատ ավելի հզոր կազմակերպություն է, սակայն Հայաստանն այսօր այլընտրանքային տարբերակ չունի. երկրի համար միակ ուղին ՀԱՊԿ-ն է»,- ասել է Գրիգորյանը` ավելացնելով, որ պատճառն այն է, որ Հյուսիսատլանտյան Ալյանսն առայժմ չի պատրաստվում Հարավային Կովկասի երկրներին ներառել իր կազմում: