Օգոստոսի 18-ին Սինգապուրում տեղի ունեցող օլիմպիական խաղերում հանդես են եկել երեք հայ մարզիկներ: Նետաձիգ Վասիլ Շահնազարյանը 1/16 եզրափակիչում մրցում էր Կարլոս Ռիվասի հետ և զիջել է դիրքերը 7:1 հաշվով:
Վահան Վարդանյանը բազմամարտի մրցումների եզրափակիչում 18 մասնակիցների մեջ զբաղեցրել է 8-րդ տեղը: Չեմպիոն է դարձել Ճապոնիայի մարզիկ Լյույա Կամոտոն:
Նույն օրը ելույթ է ունեցել նաև վազորդ Դիանա Խուբեսերյանը` 100 մ հեռավորության վազքով: Խուբեսերյանը 7 մասնակիցների մեջ զբաղեցրել է 5-րդ տեղը` 13,03 վրկ արդյունքով:
Օլիմպիական խաղերում 12 մարզաձևով Հայաստանի հավաքականը ներկայացնում է 14 մարզիկ:
Ծանրամարտիկ Սմբատ Մարգարյանը (56 ք/կ) և ազատ ոճի ըմբշամարտիկ Արտակ Հովհաննիսյանը (46 ք/կ) նվաճել են բրոնզե մեդալ:
Հայաստանի երկրորդ ծանրամարտիկ Գոռ Մարգարյանը (85 ք/կ) մրցույթը կմեկնարկի օգոստոսի 19-ին: