2010թ.-ի առաջին կիսամյակի արդյունքներով «Յունիբանկ»-ը ֆիզիկական անձանց վարկավորման ծավալներով ընդգրկվել է բանկերի առաջին եռյակում: Ֆիզիկական անձանց վարկավորման ծավալը բանկում կազմել է 26.8 մլրդ դրամ կամ բանկի ընդհանուր վարկային ներդրումների 37,3 տոկոսը: 30.06.10թ.-ի դրությամբ բանկի սպառողական վարկավորման ծավալը կազմել է 22.7 մլրդ դրամ: Այդ ցուցանիշով «Յունիբանկ»-ը ՀՀ բանկային համակարգում զբաղեցնում է երկրորդ տեղը: Սպառողական վարկավորման ծավալների աճը համահունչ է բանկի ռազմավարությանը` զարգացնել մանրածախ բիզնեսը: Ֆիզիկական անձանց հետ աշխատանքում բանկը նախընտրում է «բանկային սպասարկում տան մոտ» սկզբունքը` ակտիվորեն ընդլայնելով մասնաճյուղային ցանցը և անհատական մոտեցմամբ մշակելով նոր առաջարկներ հնարավոր հաճախորդների յուրաքանչյուր խմբի համար: Ներկայումս «Յունիբանկ»-ն ունի 33 մասնաճյուղեր, որոնցից 3-ն աշխատում են երկարացված ռեժիմում /մինչև 20:30/, իսկ մեկը` «Զվարթնոց» մասնաճյուղը, շուրջօրյա, հաղորդում է բանկի մամծո ծառայությունը: