19 օգոստոսի 2010 - 13:10 AMT
ՀԿԵՈՒ-ում արձանագրվել է արտադրական-տնտեսական ցուցանիշների աճ

ՀԿԵՈՒ ՓԲԸ-ի պլանային տնտեսական ծառայության տրամադրած տվյալների համաձայն, 2010-ի հունվարի-հուլիս ժամանակահատվածում նկատվում է կայուն աճ աշխատանքի հետևյալ արտադրական-տնտեսական ցուցանիշներում. բեռնափոխադրումը` 14 տոկոս , ներկրված արտադրանքը` 7 տոկոս ( 8 տոկոս 2009-ի նույն շրջանի հետ համեմատած), ուղևորների փոխադրման շրջանառությունը` 72 տոկոս (64 տոկոս 2009-ի նույն շրջանի համեմատ): Այդ մասին հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:

Բացի դրանից, բեռնաշրջանառությունն աճել է 4.1 տոկոսով (5.3 տոկոս 2009-ի նույն շրջանի համեմատ), տեղամասային արագությունը` 7.8 տոկոսով (23.8 տոկոս 2009-ի նույն շրջանի համեմատ), լոկոմոտիվի միջին օրական արտադրողականությունը` 25.8 տոկոսով (52.2 տոկոս 2009-ի նույն շրջանի համեմատ), գնացքի շրջանառությունը` 46.3 տոկոսով, աշխատանքի արտադրողականությունը` 8.1 տոկոսով (10.6 տոկոս 2009-ի նույն շրջանի համեմատ):