19 օգոստոսի 2010 - 13:42 AMT
Harper Collins-ը Հայաստանի անկախության օրը` սեպտեմբերի 21-ին, կթողարկի Կարին Հովհաննիսյանի գիրքը

Harper Collins հրատարակչությունը Հայաստանի Անկախության օրը` սեպտեմբերի 21-ին, կթողարկի Կարին Հովհաննիսյանի «Ընտանեկան ստվերներ. սպանությունների, հիշողության և հայկական ամերիկյան երազանքի դար» գիրքը: The Washington Post-ի մեկնաբան Դեվիդ Իգնատիուսի խոսքերով, գիրքը հավաստիության և դետալների նկատմամբ ուշադրության տպավորություն է ստեղծում:

Գրքում պատմվում է Հովհաննիսյանների ընտանիքի երեք սերունդների` Գասպարի` Հայոց ցեղասպանության ականատեսի և Անդրանիկ զորավարի զինվորի, պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանի` ԱՄՆ-ում հայագիտության հիմնադիրի և Րաֆֆի Հովհաննիսյանի` անկախ Հայաստանի առաջին ԱԳՆ ղեկավարի և «Ժառանգություն» կուսակցության առաջնորդի մասին Գրքում յուրահատուկ կերպով նկարագրվում է հայկական սփյուռքի կյանքը և նրա պայքարը Հայոց ցեղասպանության և Հայաստանի անկախության համար պայքարում: