Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել «Մաքուր հայրենիք» ազգային ծրագրին![]() 19 օգոստոսի 2010 - 17:35 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարության նիստում, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, հավանություն է տրվել «Մաքուր հայրենիք» ազգային ծրագրին, որի անհրաժեշտությունը պայմանավորված է երկրում, հատկապես քաղաքային բնակավայրերում տիրող էկոլոգիական/սանիտարական իրավիճակով։ Ինչպես հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը, ակնկալվում է, որ ծրագիրը հնարավորություն կտա կատարելագործելու օրենսդրական դաշտը, առավել արդյունավետ օգտագործելու շրջակա միջավայրի մաքրության և պահպանման միջոցները, փոփոխելու հասարակության վերաբերմունքը շրջակա միջավայրի նկատմամբ։ Կառավարության որոշմամբ ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարվել է քսանօրյա ժամկետում ՀՀ բնապահպանության նախարարություն ներկայացնել «Մաքուր հայրենիք» ծրագրի` իրենց իրավասություններին վերաբերող միջոցառումներին մասնակցելու ձևի և ֆինանսական միջոցների ներգրավման առաջարկություններ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը ընդգծել է ծրագրի կարևորությունը և համոզմունք հայտնել, որ ամեն ոք գիտակցում է, թե ինչ խնդիր պետք է լուծվի։ «Շրջակա միջավայրի մաքրության հարցը շատ սուր է դրված Հայաստանում։ Ցանկացած ճանապարհով Երևանից դուրս գալիս կամ մայրաքաղաք մտնելիս տեսնում ենք անտանելի վիճակ», - ասել է վարչապետը և հավելել, որ դրությունը շտկելու գործին պետք է լծվեն բոլորը` կրթօջախները, տեղական մարմինները, հասարակական կազմակերպությունները։ Հանրության վերաբերմունքը պետք է փոխվի, որպեսզի մեր հայրենիքն ավելի մաքուր լինի։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |