Կարաչաևո Չերկեսիայում հոկտեմբերին կանցկացվի երիտասարդ գիտնականների համաժողով![]() PanARMENIAN.Net - Երիտասարդ գիտնականների «Կովկասում գիտությունն ու կրթությունը. տարածաշրջանի զարգացման խնդիրները, հեռանկարներն ու ներդրումները» խորագրով միջազգային համաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 13-16-ին Կարաչաևո Չերկեսիայի Հանրապետությունում: PanARMENIAN.Net ին Ռուսաստանի երիտասարդ գիտնականների միությունից հայտնել են, որ համաժողովի ընթացքում կանցկացվեն լիակազմ նիստեր և թեմատիկ բաժիններ, որոնց ընթացքում նախատեսվում է քննարկել Կովկասի գիտության և կրթության բնագավառի զարգացման ժամանակակից միտումները, երիտասարդությանը գիտատեխնիկական և ինովացիոն գործունեության մեջ ներգրավելու վերբերյալ փորձի փոխանակման հարցեր, Կովկասի տարածաշրջանի և երկրների գիտության ու կրթության բնագավառում միջազգային համագործակցության զարգացման հնարավորությունները, ինչպես նաև տարածաշրջանի զարգացման հեռանկարային ուղիների մշակման գործընթացներում երիտասարդ գիտնականների մասնակցության ակտիվացման միջոցները: Միջոցառմանը մասնակցելու համար հրավիրվում են` երիտասարդ գիտնականներ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, գիտոթյան և կրթության բնագավառում միջազգային համագործակցության հարցերով փորձագետներ, պետական իշխանության մարմինների ներկայացուցիչներ: Միջոցառման կազմակերպիչներն են` Ռուսաստանի երիտասարդ գիտնականների միության Կարաչաևո Չերկեսկի տարածաշրջանային բաժինը և Կարաչաևո Չերկեսկի պետական տեխնոլոգիական ակադեմիան` ԱՊՀ, արտասահմանում բնակվող հայրենակիցների և միջազգային մարդասիրական համագործակցության հարցերով դաշնային գործակալության աջակցությամբ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |