ԼՂՀ Անվտանգության խորհուրդը քննարկել է գյուղատնտեսության և կրթության ոլորտներին վերաբերող հարցեր![]() 19 օգոստոսի 2010 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 19-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ օգոստոսի 19-ին տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված են եղել գյուղատնտեսության և կրթության ոլորտներին վերաբերող հարցեր: Համապատասխան զեկույցներով հանդես են եկել վարչապետ Արա Հարությունյանը, կրթության և գիտության նախարարի տեղակալ Սլավա Ասրյանը: Անդրադառնալով 2011 թվականի բերքի տակ հացահատիկային մշակաբույսերի աշնանացանի աշխատանքներին, երկրի ղեկավարը հանրապետության կառավարությանը հանձնարարել է այն իրականացնել ժամանակին ու պատշաճ որակով, լուրջ ուշադրություն դարձնել վարկային և այլ միջոցների հատկացմանը և պարբերաբար զեկուցել կատարվող աշխատանքների ընթացքի մասին: Բակո Սահակյանընաև հանձնարարելէ մանրակրկիտ ուսումնասիրել բնական աղետների հետևանքով ստեղծված իրավիճակը և հիմնավորված առաջարկներ ներկայացնել` հողօգտագործողների կողմից վարկերի, հողի հարկերի ու վարձավճարների, ոռոգման դիմաց վճարների և այլ պարտավորությունների ժամկետները երկարաձգելու վերաբերյալ: Խոսելով կրթությանհամակարգումառկա հիմնախնդիրների մասին, նախագահ Սահակյանը անդրադարձել է նաև Ստեփանակերտում 1-ից 4-րդ դասարանների աշակերտներին դպրոցական համազգեստների հատկացման հարցին: Կրթության և գիտության նախարարությանը հանձնարարվել է դադարեցնել աշակերտներին դպրոցական համազգեստներ հատկացնելու գործընթացը` հաշվի առնելով հարցը համակողմանիորեն լրացուցիչ ուսումնասիրելու անհրաժեշտությունը, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |