19 օգոստոսի 2010 - 18:47 AMT
Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը բարձր է գնահատել «ՀԿԵ» ՓԲԸ գործունեությունը

ՌԴ տրանսպորտի նախարար, տնտեսական համագործակցության գծով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նախագահ Իգոր Լևիտինը այցելել է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ: Ընկերության մամլո ծառայությունը հաղորդում է, որ այցի ընթացքում քննարկվել են` կոնցեսիոն պայմանագրի կատարումը, կոնցեսիոների ռազմավարությունն ու ընթացիկ գործունեությունը, ՀՀ նորմատիվ իրավական բազան և հարկային ռեժիմը, ներդրումային գործունեությունը, ինչպես նաև ընկերության իրականացրած բիզնես ծրագրերը:

Տրանսպորտի նախարարը նաև հետաքրքրություն է հանդես բերել ՀԿԵ սոցանձնակազմի գործունեության հանդեպ, հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստանի երկաթուղիների համար բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստմանը: Նա նշել է ՀԿԵ-ում նոր տեխնոլոգիաների ներդրման հաջողության և հայ երկաթուղայինների համապատասխան ուսուցման ուղղությամբ ընկերության ղեկավարության ձեռնարկած մի շարք միջոցառումների մասին:

Իգոր Լևիտինը բարձր է գնահատել 2010 թ. «ՀԿԵ» ՓԲԸ աշխատանքը, նշել է ընկերության գործունեության որակական աճը: