Նիժնի Նովգորոդի մարզի անտառներում հրդեհի դեմ պայքարող հայ հրշեջները մեդալներով են պարգևատրվել![]() ![]() PanARMENIAN.Net - Օգոստոսի 19-ին Ռուսաստանի Նիժնի Նովգորոդի մարզում ԱԻՆ ԳՎ հանդիսությունների դահլիճում կայացավ Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության` Նիժնի Նովգորոդի մարզի անտառային հրդեհների դեմ պայքարին մասնակցած 28 հրշեջների պարգևատրման արարողությունը: Հայ հրշեջներին շնորհվել են Ռուսաստանի ԱԻՆ «Հանուն փրկության համագործակցության համար» և «ԱԻ հետևանքների լիկվիդացման գործում աչքի ընկնելու համար» մեդալներ և արժեքավոր նվերներ: Արարողությանը մասնակցում էին փոխնահանգապետ Վլադիմիր Իվանովը և Նիժնի Նովգորոդի մարզում Ռուսաստանի ԱԻՆ ԳՎ պետ Ալեքսեյ Շիկանովը: «Օգոստոսի 6-ից սկսած Հայաստանից ժամանած հրշեջները հանգցնում էին հրդեհները Մորդովիա հանրապետության անտառներում, իսկ օգոստոսի 12-ից հրդեհից պաշտպանում Պերվոմայի շրջանի բնակավայրերը: Նրանց ջանքերի շնորհիվ Ստեկլյաննի և Լեսոզավոդ բնակավայրերի բնակիչներն այժմ կարող են առանց վախի ու տագնապի նայել շրջակա անտառին: Ունիկալ տեխնիկան, որով աշխատում էին հայ հրշեջները` 10 տոննա ջուր հրդեհի վայր հասցնելու ընդունակ ավտոմեքենաներն անփոխարինելի էին անտառային հրդեհների շիջման ժամանակ»,- ասվում է հաղորդագրության մեջ, հաղորդում է Վրեմյա. Նովոստին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |