Հայաստանի Առաջին լիգայում «Փյունիկ-2»-ը 4:0 հաշվով հաղթել է «Միկային»

PanARMENIAN.Net - Օգոստոսի 20-ին կայացել է ֆուտբոլի Հայաստանի Առաջին լիգայի 16-րդ տուրը

«Բանանց-2»-ը Նորայր Գյոզալյանի գոլի շնորհիվ հաղթեց «Իմպուլս-2»-ին: «Արարատ»- «Շենգավիթ» խաղն ավարտվեց 3:0 հաշվով «Արարատի» օգտին:

Ամենախոշոր հաշիվը գրանցվել է «Միկա-2»-«Փյունիկ-2» խաղում: «Փյունիկ-2»-ը 4 անպատասխան գոլ է ուղարկել հակառակորդի դարպաս:

Առաջնությունը գլխավորում է «Արարատ» ՖԱ-ն, որն ունի 33 միավոր, «Բանանց-2»-ը և «Գանձասար-2»-ն ունեն 30-ական միավոր և զբաղեցնում են համապատասխանաբար 2-րդ և 3-րդ տեղերը: Գնդակների քանակությամբ առաջատար է ռմբարկու Գևորգ Կարապետյանն «Արարատից», նա խփել է 10 գոլ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---