Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների զարգացման ներկա փուլը բացում է դաշնակցային համագործակցության նոր հեռանկարներ

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների զարգացման ներկա փուլը բացում է դաշնակցային համագործակցության նոր հեռանկարներ

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի պետական այցի արդյունքների վերաբերյալ օգոստոսի 20-ին Երևանում Հայաստանի և Ռուսաստանի նախագահները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել:

Հայտարարության մեջ ասվում է. «Բանակցությունների ընթացքում հիմնավորապես քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային ռազմավարական գործընկերային հարաբերությունների զարգացման ներկա վիճակը և հեռանկարները: Այդ հարաբերությունների հիմքը երկու պետությունների արմատական շահերը շոշափող հարցերում փոխօգնությունն է: Կողմերը մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային կարևորագույն հիմնախնդիրների մասին: Հայ-ռուսական փոխըմբռնման ու փոխվստահության, երկու երկրների ժողովուրդների արմատական շահերից բխող փոխշահավետ համագործակցության ամրապնդման ուղղությամբ կատարված համատեղ աշխատանքի արդյունքները երկու պետությունների ղեկավարների դրական գնահատականին են արժանացել»:

Այցին առանձնահատուկ նշանակություն տվեց այն, որ այս տարի տոնվում է Հայրենական մեծ պատերազմում մեր ընդհանուր հաղթանակի 65 ամյակը: Այցի ընթացքում ի ցույց դրվեց կողմերի նպատակայնությունը հետագայում ևս զարգացնելու երկկողմանի կառուցողական արտաքին քաղաքական փոխգործակցության հետագա ուժեղացումը, համատեղ ջանքերը` ԱՊՀ և ՀԱՊԿ շրջանակներում, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և համաժողովների, ներառյալ ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի` ի շահ համընդհանուր խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդման: Նշվել է ՌԴ ներդրումը ԱՊՀ և ՀԱՊԿ նախագահության ժամանակաշրջանում այդ կազմակերպությունների գործունեության մեջ:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել է իր աջակցությունը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևին` Եվրոպայի անվտանգության պայմանագրի մշակման և ավարտման նրա նախաձեռնության մեջ, որի հիմքում դրված են Եվրատլանտիայի բոլոր պետությունների համար միասնական, իրավահավասար և անխախտ անվտանգության սկզբունքները:

ՀՀ և ՌԴ հաստատել են իրենց հավատարմությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու հարցում: Մեկ անգամ ևս ընդգծվել է ուժի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության, իրավահավասարության և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների ամբողջականության կարևորությունը, որն արտացոլվել էր, մասնավորապես, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների պատվիրակությունների համատեղ հայտարարության մեջ (2010 թ. հուլիսի 17-ին, Ալմաթիում): Բարձր է գնահատվել ՌԴ նախագահ Դ. Մեդվեդևի մեծ ներդրումը այդ խնդրի լուծման քաղաքական-դիվանագիտական ուղիների որոնման աշխատանքներում:

Բանակցությունների ընթացքում նշվել է տնտեսական համագործակցության երկկողմանի միջկառավարական հանձնաժողովի դերը, որը կոչված է նոր ուժ հաղորդելու հայ-ռուսական տնտեսաներդրումային համագործակցության ամրապնդմանը, երկու երկրների տարածաշրջանների միջև տնտեսական անմիջական կապերի զարգացմանը: Ուշադրության է արժանացել էներգետիկայի, տրանսպորտի, հաղորդակցության, լեռնամետալուրգիական և վերամշակման մասնաճյուղերում, բանկային հատվածում, նորարարական տեխնոլոգիաների բնագավառներում համագործակցության հետագա զարգացման առաջնահերթային նշանակությանը:

ՀՀ և ՌԴ նախագահները հավաստեցին, որ ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական համագործակցությունը դիտարկում են որպես հայ-ռուսական միջկառավարական դաշնակցային հարաբերությունների կարևորագույն բաղկացուցիչ, պատրաստակամություն են հայտնել նաև, որ հետագայում ևս առաջնային ուշադրության կարժանացնեն դրանց: Երկու երկրի նախագահները գոհունակություն են հայտնել նաև հումանիտար համագործակցությանառաջընթաց զարգացման առիթով և հայտարարել են, որ մտադիր են աջակցելու երկու երկրների ժողովուրդների հոգևոր ու մշակութային մերձեցմանն ու ամրապնդմանը:

Այցի ընթացքում ստորագրվել են համաձայնագրեր` միջուկային էներգետիկայի բնագավառի, ռեադմիսիայի, ներկայացուցիչների փոխադարձ հաստատման մասին: Բացի այդ, միջկառավարական արձանագրություն է ստորագրվել` Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին, ինչպես նաև Հայաստանում ռազմական տեխնիկայի վերանորոգման կենտրոններ ստեղծելու մասին հուշագիր: Կողմերը պայմանավորվել են կարճ ժամկետում ավարտել երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների տեղակայման մասին համաձայնագրի ստորագրման նախապատրաստական աշխատանքները:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ՌԴ նախագահ Դ. Մեդվեդևը մասնակցել են 19-րդ դարում նահատակված ռուս զինվորների հիշատակը հավերժացնող Գյումրիում վերականգնված «Պատվո բլուր» հուշահամալիրի բացման արարողությանը:

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահները համոզված են, որ երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման ներկա փուլը դաշնակցային փոխգործակցության, բոլոր ասպարեզներում երկու երկրների բարգավաճման շահերից բխող կապերի ինտենսիվ խորացման և իրենց ժողովուրդների բարօրության աճի, Կովկասում և ամբողջ աշխարհում ամուր խաղաղության, կայունության ու անվտանգության հաստատման նոր հեռանկարներ է բացում:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---