ՎԱՂԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 4 սեպտեմբերի 2001 - 22:45 AMT PanARMENIAN.Net - Վաղը, սեպտեմբերի 5-ին, տեղի կունենան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնակառավարման մարմինների ընտրությունները, որոնց ընթացքում կընտրվեն նաեւ ավագանիների խորհրդի անդամներ եւ ղեկավարներ: Ինչպես հաղորդում է "Մեդիամաքս" գործակալությունը, Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններին մասնացկցելու համար քաղաքային ընտրական հանձնաժողովը գրանցել էր 13 թեկնածու, սակայն հետագայում նրանց թիվը կրճատվել է մինչեւ 6-ը: Իր թեկնածությունը հանել է նաեւ քաղաքի ղեկավարի պարտականությունները կատարող Բորիս Արուշանյանը, որը կոչ է արել ընտրողներին իրենց ձայները տալ «Ժողովրդավարական Արցախ» միության թեկնածու Համիկ Ավանեսյանին: Վերջինս 70-ական թվականներին ղեկավարել է Ստեփանակերտի քաղխորհուրդը: Ղարաբաղի մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնին հավակնում է նաեւ «Դաշնակցություն» կուսակցության ներկայացուցիչ, ԼՂՀ Ազգային Ժողովի պատգամավոր Մաքսիմ Միրզոյանը, որը նունպես ժամանակին ղեկավարել է Ստեփանակերտը:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Հուլիսի 1-ից Ջրային պարեկները կանցնեն ուժեղացված ծառայության Իրավախախտումների համար նախատեսված են տուգանքներ Իրանում նախագահական ընտրությունների 2-րդ փուլ կանցկացվի Այն տեղի կունենա հուլիսի 5–ին Բագրատ սրբազան. Շարժումը չի դադարեցվի` վերադասավորումների փուլ է «Այս պայքարը չընդհատվող պայքար է և հաղթանակ ունեցող պայքար է»,–ասել է նա |