ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ԲՈՂՈՔԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ «ԱՐՄԵՆՏԵԼԻ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 7-ին Երեւանում կկայանա բողոքի հանրահավաք «ԱրմենՏել» ընկերության կողմից կիրառված ներքին հեռախոսային րոպեավճարի դեմ: Հանրահավաքի նախաձեռնողը «Ազգային-ժողովրդավարական դաշինք» կազմակերպությունն է, որի ղեկավարն է Ազգային ժողովի պատգամավոր Արշակ Սադոյանը: Այդ հարցի կապակցությամբ այսօր կազմակերպված «Կլոր սեղանում» ելույթ ունենալիս նա հայտնեց, որ խորհրդարանի մոտակա նիստերից մեկի ժամանակ կքննարկվի րոպեավճարի կիրառումը արգելող օրենքի ընդունման հարցը: Ըստ որի` րոպեավճարը չի կիրառվի մինչեւ «ԱրմենԹելը» չկատարի կառավարության հետ կնքած պայմանագրի բոլոր պայմանները: «Կլոր սեղանի» մասնակիցները, որոնց թվում էին քաղաքական 10 կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, պահանջեցին զրկել «ԱրմենՏելին» կապի բնագավառում ծառայություններ մատուցելու մենաշնորհից:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---