Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Դամթյու Դեսալեյնին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Դամթյու Դեսալեյնին

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի` փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի նորանշանակ ներկայացուցիչ Դամթյու Դեսալեյնին:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը և հանձնակատարի գրասենյակը շուրջ երկու տասնամյակ արդյունավետ համագործակցում են: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել փախստականների ինտեգրման և նրանց խնդիրները լուծելու գործում Հայաստանի կառավարության ջանքերին գրասենյակի ցուցաբերած աջակցության համար:

Նախագահն ընդգծել է, որ, չնայած կատարված մեծ աշխատանքին, բազմաթիվ փախստականներ դեռևս ապրում են ժամանակավոր կացարաններում: Հանրապետության ղեկավարը կարևորել է փախստականներին բնակարաններով ապահովելու գործում հանձնակատարի գրասենյակի և կառավարության միջև համագործակցության շարունակականությունը: ՄԱԿ-ի` փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչն ասել է, որ հանձնակատարի գրասենյակի հետ ՀՀ կառավարության ճիշտ և նպատակամղված երկարամյա համագործակցությունը, իսկապես, մեծ արդյունքներ է տվել: Նախագահը և Դամթյու Դեսալեյնը խոսել են Հայաստանի և ՄԱԿ-ի վերոհիշյալ գրասենյակի միջև համագործակցության առաջիկա ծրագրերի մասին, մասնավորապես, կարևորել 2011թ. կազմակերպվելիք դոնորների համաժողովը, որին կմասնակցի նաև Կազմակերպության` փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը:

Երկրի ղեկավարն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում ապրող փախստականների խնդրին: Նշելով, որ ՀՀ-ն և ԼՂՀ-ն փախստականների խնդիրը երբեք չեն դարձրել քաղաքական շահարկումների առարկա, Սերժ Սարգսյանը մտահոգիչ է համարել փաստը, որ նրանք ընդգրկված չեն ՄԱԿ-ի` փախստականներին աջակցության ծրագրերում, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---