Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամն սկսել է աննախադեպ ֆոնդահայթայթման արշավ

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամն սկսել է աննախադեպ ֆոնդահայթայթման արշավ

PanARMENIAN.Net - Աշխարհի հայերին և արտասահմանցիներին «Տաթևի վերածնունդ» ծրագրում ներգրավելու նպատակով Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամն սկսել է աննախադեպ ֆոնդահայթայթման արշավ: Նախաձեռնության հիմնական նպատակն է ծրագրի վրա լույս սփռել և հնարավորություն ընձեռել բոլոր նրանց, ովքեր ցանկանում են միանալ և փրկել այս պատմական վանական համալիրը, զարգացնել տեղական գործարարությունը և տնտեսությունը, ինչպես նաև զբոսաշրջությունը հարավային դարպասում: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են իրենց ներդումն ունենալ ծրագրում, կարող են http://www.tatev.am/i-buy-campaign կայքից առցանց գնել «Տաթևի վերածնունդ» ծրագրի 10 դոլար արժողությամբ ֆոնդահայթայթման տոմս:

Հավաքագրված միջոցները կուղղվեն 50 մլն ԱՄՆ դոլարի ներուժ ունեցող «Տաթևի վերածնունդ» ծրագրին: Միևնույն ժամանակ արշավի նպատակը նաև ծրագրի և այս դյութիչ զբոսաշրջային ուղղության վրա լույս սփռելն է, այնպես որ 10 դոլար արժողությամբ տոմսը կարող է նաև հնարավորություն ընձեռել հաղթելու 5,000 ԱՄՆ դոլար արժողությամբ նվեր: Այսպիսով, երկու հաղթողներ կստանան բոլոր տրանսպորտային և կեցության ծախսերը հոգացող հրավեր` երկու անձի համար և հնարավորություն` մասնակցելու 2010 թվականի հոկտեմբերի 16-ին կայանալիք «Տաթևի վերածնունդ» ծրագրի բացման հանդիսավոր արարողությանը: Որքան շատ տոմսեր գնեն արշավի մասնակիցները, այնքան մեծ կլինի նրանց հնարավորությունը հաղթելու ուղևորություն դեպի Հայաստան:

Ֆոնդահայթայթման ծրագրի երկու հաղթողները բացառիկ հնարավորություն կունենան բացման օրը երթևեկելու Տաթև աշխարհի ամենաերկար ճոպանուղով: Ֆոնդահայթայթման այս նախաձեռնությունն ընդամենը մեկն է լայնածավալ «Տաթևի վերածնունդ» ծրագրում ընդգրկված այն բազմաթիվ ծրագրերից, որոնք ուղղված են համայնքների զարգացմանը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---