4 սեպտեմբերի 2001 - 21:10 AMT
PanARMENIAN.Net - Հոկտեմբերի առաջին տասնօրյակին Ցխինվալիում կկայանա չճանաչված պետությունների ԱԳ նախարարների հերթական երրորդ նիստը: Ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը, գագաթնաժողովին կմասնակցեն Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Մերձդնեստրյան հանրապետությունների արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները: Աբխազիայի արտաքին գործերի նախարար Սերգեյ Շամբանի խոսքերով, Ստեփանակերտում եւ Տիրասպոլում կայացած երկու հանդիպումները հաստատել են չճանաչված պետությունների չորսկողմ գործակցության արդյունավետության մասին:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: