2023-ին Թուրքիան կկիսվի՞ Հայաստանի, Քրդստանի և Իսրայելի միջև

2023-ին Թուրքիան կկիսվի՞ Հայաստանի, Քրդստանի և Իսրայելի միջև

PanARMENIAN.Net - Թուրքական Yazete.com կայքում ներկայացվել է ամենահեղինակավոր թուրքական ֆիլմի` «Գայլերի հովտի թակարդը» թուրքական ֆիլմի անոնսը: Գովազդային հոլովակում ներկայացվում է 2023 թվականի Թուրքիան ամերիկյան, իսրայելական և եվրոպական տարբերակներով բաժանված 3 մասերի:

Բոլոր երեք քարտեզներում պատմական Հայաստանի մեծ մասն ընդգրկված է Հայաստանի Հանրապետության կազմում: Ըստ ամերիկյան բաժանման` Վանը, Արարատը և Էրզրումը կլինեն Հայաստանի կազմում, իսկ Մալաթիան, Դիարբեքիրը, Թունջելին և Շանլիուրֆան` Քրդստանի:

Եվրոպական տարբերակով Ստամբուլն ինքնավարություն է ստանում, իսկ Տրաբզոնն անցնում է Հունաստանին: Քարտեզում տեղ է գտել նաև Մեծ Իսրայելը, որն ընդգրկում է Սիրիայի հետ սահմանի մի մասը:

Սակայն հոլովակի վերջին կադրը ներկայացնում է ողջ երկրագունդը թուրքական դրոշի ներքո:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---