Բակո Սահակյանը մասնակցել է Արցախի Հանրապետության օրվան նվիրված տոնական միջոցառումներին 2 սեպտեմբերի 2010 - 16:02 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2-ին մասնակցել է Արցախի Հանրապետության օրվան նվիրված տոնական միջոցառումներին: Երկրի ղեկավարն այցելել է մայրաքաղաքի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել Արցախի անկախության ու ազատության համար զոհված ազատամարտիկների եւ Ազգային ժողովի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրմաքարերին: Պատասխանելով հակամարտության կարգավորման վերջին զարգացումներին վերաբերող լրագրողների հարցերին` Նախագահը նշել է, որ Ադրբեջանի կողմից տարբեր միջազգային ատյաններում զանազան փաստաթղթերի եւ որոշումների ընդունմանն ուղղված ջանքերը միմիայն բարդացնում են հակամարտության կարգավորման գործընթացը եւ չեն կարող որեւէ կերպ ազդել մեր դիրքորոշման վրա: , - ասել է Բակո Սահակյանը: Այնուհետեւ նախագահը մասնակցել է մայրաքաղաքում Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի եւ խաղաղություն խորհրդանշող հուշարձաններիի բացման հանդիսավոր արարողություններին: Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, որտեղ Նախագահը մեդալով պարգեւատրել է մարտական գործողությունների ժամանակ վիրավորված եւ այստեղ ապաքինվող ՊԲ շարքային Ռուդիկ Մանասերյանին, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |