2 սեպտեմբերի 2010 - 19:40 AMT
«ԱրմենՏել» ընկերության հասույթը 2010-ի երկու եռամսյակում կազմել է 17 մլրդ դրամ

«ԱրմենՏել» ընկերության զուտ օպերացիոնալ հասույթը 2010-ի երկրորդ եռամսյակում նվազել է 6.5 տոկոսով 2009-ի նույն շրջանի համեմատ` կազմելով 17 մլրդ դրամ: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net-ին «ԱրմենՏելի» մամլո ծառայությունը, մեջբերելով «Վիմպելկոմ» ընկերության հաշվետվությունը 2010-ի երկու եռամսյակի համար, բջջային կապի ծառայության հասույթը կազմել է 6.7 մլրդ դրամ, իսկ ֆիքսված կապի ոլորտի հասույթը` 10.3 մլրդ դրամ: Ընկերության լայնաշերտ ինտերնետից օտգվողների քանակը մեծացել է 158.9 տոկոսով` կազմելով 49.7 հազար բաժանորդ: