2 սեպտեմբերի 2010 - 20:12 AMT
Քլիվլենդում լույս է տեսել «Անատոլիայի ուրվականները» վեպը, որը պատմում է Հայոց ցեղասպանության մասին

Մ. Նահանգների Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում լույս է տեսել ամերիկացի գրող Սթիվեն Ուիլսոնի «Անատոլիայի ուրվականները. Էպիկական ճամփորդություն դեպի ներում» (Ghosts of Anatolia: An Epic Journey to Forgiveness) վեպը, որը պատմում է Հայոց ցեղասպանության մասին:

Սթիվեն Ուիլսոնը հայտնի ամերիկացի գրող է: 2004 թ. «Ձմեռը Կանդահարում» վեպի համար պարգևատրվել է Բենջամին Ֆրանկլինի շքանշանով:

«Անատոլիայի ուրվականները. Էպիկական ճամփորդություն դեպի ներում» վեպը հայ և թուրք ընտանիքների մասին է, այն ներկայացնում է 1914 թ. սկզբին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները: