ՀՀ ԿԲ նախագահը կմասնակցի Ռումինիայի ազգային բանկի 130-ամյակին նվիրված միջոցառումներին

ՀՀ ԿԲ նախագահը կմասնակցի Ռումինիայի ազգային բանկի 130-ամյակին նվիրված միջոցառումներին

PanARMENIAN.Net - ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը սեպտեմբերի 3-ին մեկնեց Բուխարեստ` մասնակցելու Ռումինիայի ազգային բանկի 130-ամյակին նվիրված միջոցառումներին: Վերջինիս շրջանակներում անցկացվելու է «Ռումինիայի ազգային բանկը 130 տարեկան. հայացք ապագային» համաժողովը, որի ընթացքում քննարկվելու են հետևյալ թեմաները. «Գնաճի նպատակադրումը և նոր գլոբալ ճգնաժամի համատեքստը. դասեր և մարտահրավերներ», «Ֆինանսական կայունության նոր հեռանկարները» և «Զարգացող շուկաներ. երկարաժամկետ աճի աջակիցներ, թե խոչընդոտներ»:

Համաժողովին ելույթ են ունենալու Չեխիայի ազգային բանկի նախկին նախագահ Զդենեկ Տուման, Լեհաստանի ազգային բանկի նախագահ Մարեկ Բելկան, Թել-Ավիվի համալսարանի պրոֆեսոր Ալեքս Ցուկերմանը, ինչպես նաև այլ տնտեսագետ գիտնականներ, հաղորդում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---