ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խումբը շնորհավորել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին և Արցախի ժողովրդին Անկախության օրվա առթիվ

ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խումբը շնորհավորել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին և Արցախի ժողովրդին Անկախության օրվա առթիվ

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խումբը շնորհավորել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին և Արցախի ժողվորդին Անկախության 19-րդ տարեդարձի կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես, ասվում է, որ սեպտեմբերի 2-ը պատմական օր է Արցախի ազատության համար պայքարում:

«Այդ օրը Արցախի ժողովուրդը հայտարարեց ինքնուրույն իր ազատ ու անկախ պետությունը կառուցելու ցանկության մասին և մենք զգալի առաջընթաց ենք տեսնում այդ ուղղությամբ: 19 տարում Արցախը ցույց տվեց իր նվիրվածությունը ժողովրդավարական արժեքներին և միջազգային հանրության լիիրավ գործընկեր դառնալու պատրաստակամությունը: Մենք սատարում ենք ձեր ջանքերին, որոնք ուղղված են կայունության հաստատմանը տարածաշրջանում: Մենք առաջիկայում ևս կսատարենք Արցախին տնտեսության և ժողովրդավարության կայացման գործում: Հայաստանին աջակցող խումբը շարունակում է քայլեր ձեռնարկել ԼՂՀ պաշտոնական ճանաչման համար և հուսով է, որ Արցախի Հանրապետությունն արժանի տեղ կզբաղեցնի միջազգային հանրության շրջանում»,-ասվում է Խմբի համանախագահ կոնգրեսականներ Ֆրենկ Փալոունի և Մարկ Կիրկի ստորագրած նամակում:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---